ColdFusion

ColdFusion
Изображение логотипа
Տեսակվկայագրված ծրագրային ապահովում և application server?
Առաջացել է1995
ՍտեղծողAdobe
Կայքadobe.com/products/coldfusion-family.html(անգլ.)

ColdFusion, ինտերպրիտացվող սկրիպտային ծրագրավորման լեզու, որը նախատեսված է HTML կոդի գեներացումը վեբ-սերվերում ապահովելու համար և տվյալների բազային հետ աշխատանքի համար։ Ծրագրավորման այս լեզուն ստեղծվել է Ժերմեն և Ջոզեֆ եղբայրների կողմից, սակայն ներկա պահին ապրանքանիշը ղեկավարում է Adobe ընկերություն։

ColdFusion 1.0-ը թողարկվել է 1995 թվականի հուլիսին Allaire ընկերության կողմից։ Լեզուն անվանվել էր DBML (DataBase Markup Language), սակայն հետագայում վերանվանվել է դառնալով CFML (ColdFusion Markup Language)։ Սկսած 1․5 տարբերակից, ColdFusion-ը ապահովում էր C++-ի հետ համատեղելություն, որը թույլ է տալիս ծրագրավորողներին մշակել հավելումներ լեզվի համար։ Տարիներ անց դա հիմք հանդիսացավ ColdFusion Extension (CFX) Tags-ի ստեղծման համար, ներքին մեթոդ, որը նախատեսված լեզվի համար հավելումների մշակման համար։

Այդ ընթացքում, Allaire սկսեց աշխատել ColdFusion-ի միջուկի փոփոխման վրա, Java («Neo»)-ի օգնությամբ։ Սա պետք է ապահովեր նրա կրոսսպլատֆորմությունը։

2001 թվականի հունվարի 16-ին Allaire-ը հայտարարեց, որ միաձուլվում է Macromedia-ի հետ։ Միացումից հետո թողարկվեց ColdFusion 5.0 տարբերակը։ 2002 թվականի Macromedia թողարկեց Macromedia ColdFusion MX, անվանելով այն իր մնացած ապրանքանիշների պես։ ColdFusion MX ամբողջությամբ փոփոխված էր և գրված Java 2 Enterprise Edition (J2EE) հիման վրա։ Ինչպես նաև ColdFusion MX-ում տեղադրված էր Macromedia Flash-ի աջակցում։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy