Hollywood

«Hollywood»
Մադոննաի երգը
Ժանրդենս փոփ, ֆոլկ ռոք, սինթիփոփ, էլեկտրոփոփ, psychedelic folk? և ֆոլկտրոնիկա
Լեզուանգլերեն
Տևողություն264 s
ԼեյբլMaverick և Warner Bros. Records
ՀեղինակՄադոննա
ՊրոդյուսերՄադոննա և Միրվե Ահմաձայ

«Hollywood», ամերիկացի երգչուհի Մադոննայի երգը։ Ստեղծագործությունը գրվել և արտադրվել է Մադոննայի և ֆրանսիացի կոմպոզիտոր Միրվե Ահմաձայի կողմից՝ երգչուհու իններորդ «American Life» ստուդիական ալբոմի համար։ 2003 թվականի հուլիսի 14-ին երգը թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ։ 2009 թվականին երգը ներառվել է «Celebration» հիթերի ժողովածի մեջ։ «Hollywood»-ը դանս փոփ և ֆոլկ ռոք ոճի ստեղծագործություն է, որը դատապարտում է ամերիկյան մշակույթը նրա անչափ ագահության և ժլատության համար, մասնավորապես Հոլիվուդ փոփ աստղ բնակիչներին։ Ահմաձայը փորձել է երաժշտությունը դարձնել առավելագույնս պարզ՝ օգտագործելով գործիքների նվազագույն քանակություն։ Այնպիսի դիջեյների ռեմիքսները, ինչպիսիք են Ստյուարտ Փրայսը, The Micronauts-ը, Փոլ Օքենֆոլդը, Deepsky-ն և Վիկտոր Կալդերոնը, թողարկել են ֆիզիկական կրիչների վրա երգի օրիգինալ տարբերակի հետ միասին։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy