Lifan

Lifan
Изображение логотипа
Տեսակմոտոցիկլետների արտադրող և հանրային ընկերություն
Հիմնադրված է1992
ՀիմնադիրYin Mingshan?
ՎայրՉունցին, Չինաստան
Երկիր Չինաստան
ՏնօրենԻն Մինշեն
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
ԱրտադրանքLifan X60, Lifan 320, Lifan 520
Աշխատողների թիվ13 653 մարդ (2010)[1]
Դուստր ընկերություններLifan Motors?, Livan Automotive? և Lifan Motorcycle?
Կայքlifan.com
Բորսա601777
 Lifan vehicles Վիքիպահեստում

Lifan (չինարեն՝ 力帆 «Սլանալ բոլոր առագաստներով»)՝ խոշոր չինական մասնավոր ընկերություն, որը մասնագիտացած է մարդատար ավտոմեքենաների արտադրության մեջ։

Շտաբ-գրասենյակը գտնվում է Չունցին քաղաքում։ Ընկերությունը հովանավորում է Չունցին Լիֆան ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Չինաստանի Սուպերգավաթում։

Ի սկզբանե ընկերությունը կոչվում էր "Chongqing Hongda Auto Fittings Research Centre"-ը, հիմնադրվել է Ին Մինշենի (չինարեն՝ Yin Mingshan) կողմից 1992 թվականին։ Այն ի սկզբանե մասնագիտանում էր մոտոցիկլների վերանորոգման մեջ։ Lifan-ը արդեն դարձել էր մոտոցիկլ արտադրող մեծագույն ընկերություն, երբ նրանք սկսել են թողարկել ավտոբուսներ 2003 թվականին։

Դառնալով վերջին տասնմեկ տարիների ընթացքում մեծությամբ հինգերորդ ընկերությունը, 1997 թվականին ընկերությունը վերանվանվեց «Lifan Industry Group»:

2005 թվականին ընկերությունը սկսել է թողարկել ավտոմեքենաներ։ Առաջին թողարկումները եղել են մինիվեն LF6361-ը և պիկապ 1010-ը։ 2005 թվականի դեկտեմբերին մեկնարկել է Lifan 520/520i-ի արտադրությունը բրազիլիական Tritec շարժիչով։ Ներկայումս Lifan-ի մոդելային շարքը բաղկացած է փոքրածավալ 320-ից, կոմպակտ սեդանի և խետչբեկ 520/520i-ից, փոքր սեդան 620-ից և կոմպակտ քրոսովեր X60-ից։

  1. https://web.archive.org/web/20111028200458/http://www.lifanmotors.net/abouts.html

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy