Տեսակ | widget toolkit? և ազատ ծրագրային ապահովում |
---|---|
Ստեղծող | The Open Group? |
Արտոնագիր | LGPLv2.1+? |
Կայք | opengroup.org/desktop/motif.html |
Ելակոդ | sf.net/p/motif/code/ |
Motif Վիքիպահեստում |
Motif — ինտերֆեյսի տարրերի գրադարան և գրաֆիկական ինտերֆեյսի մշակման բնութագրիչների հավաքածու X Window System-ի համար։ Motif գրադարանն ի հայտ եկավ 1980-ականների վերջին և հիմա այն համարվում է հնացված[1].
Hewlett-Packard-ը մշակել է ինտերֆեյսի տարրերի արտաքին տեսքը` հստակ կտրված եզրեր, ուղիղ անկյուններ, 3-ծավալային էֆեկտներ։ Motif գրադարանը իր ժամանակի համար դե ֆակտո ճանաչվեց որպես X Window համակարգում արդյունաբերական կիրառությունների զարգացման ստանդարտ։ Այն համարվում է IRIX օպերացիոն համակարգի ինտերֆեյսի տարրերի հիմնական գրադարան, ինչպես նաև այն օպերացիոն համակարգերի համար, որոնցում կիրառվում է CDE աշխատանքային սեղան, ( Solaris, AIX և այլ տարբերակներ)։ Կիրառվում է նաև կոմերցիոն ծրագրերում, օրինակ, UNIX-ի Netscape Navigator հին տարբերակներում[2]։ Սակայն Linux-ի համար Motif-ը չդարձավ կիրառելի, ինչպես շատ օպերացիոն համակարգեր, այնպես էլ Linux-ը կիրառում է թեկուզև վճարովի, բայց սեփական ծրագրային ապահովումը, մինչդեռ The Open Group կազմակերպությունը թողարկել էր անվճար Open Motif, ավելի ժամանակակից, ավելի հարմար գրադարան՝ ինտերֆեյսի տարրերի համար (GTK+ և Qt), որոնք հասցրին ճանաչում և կիրառություն ստանալ[2]։
2012 թ. հոկտեմբերից Motif գրադարանը թողարկվում է GNU Lesser General Public License v2.1. արտոնագրով[3]։