«One Sweet Day» | ||||
---|---|---|---|---|
Մրայա Քերի & Boyz II Men-ի սինգլը | ||||
«Daydream» ալբոմից | ||||
Թողարկված | 14 նոյեմբերի1995 | |||
Ժանր | փոփ, R&B, Adult contemporary | |||
Տևողություն | 4:43 | |||
Լեյբլ | Columbia | |||
Մրայա Քերի & Boyz II Men-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«One Sweet Day», ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի և Boyz II Men քառյակի երգը։ Երգի հեղինակներն են եղել երգչուհին, Walter Afanasieff-ը և Boyz II Men — Wanya Morris խմբի անդամները, Shawn Stockman-ը, Nathan Morris-ը և Michael McCary-ը, պրոդյուսերները՝ Մրայան և Walter Afanasieff-ը։ Երգը թողարկվել է որպես «Daydream» ալբոմի երկրորդ սինգլ 1995 թվականին։
Սինգլը զբաղեցրել է ԱՄՆ Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը (16 շաբաթ) և հանդիսանում է ամերիկյան խոշորագույն հիթը Մերայի Քերիի և Boyz II Men խմբի կարիերայում։
Երգն զբաղեցրել է Billboard ամսագրի «100 լավագույն երգեր Billboard Hot 100 հիթ-շքերթի 50-ամյա պատմության մեջ» ցանկի 29-րդ հորիզոնականում[1]։ «One Sweet Day»-ը ԱՄՆ-ում 1995 թվականի բեսթսելեր երրորդ սինգլն է՝ ավելի քան 1 300 000 երգերի վաճառքով[2]։