IPhone 7/7 Plus

iPhone 7 և iPhone 7 Plus
ԿարգախոսApple
ԱրտադրողFoxconn
ՄատչելիiPhone
ՏեսախցիկiSight 12 ՄՓ
Օպերացիոն
համակարգ
iOS 10
ՑանցերGSM, CDMA2000, EV-DO, HSPA+, LTE, LTE Advanced
ՔաշiPhone 7՝ 138 գ
iPhone 7 Plus՝ 188 գ
ՆախորդiPhone 6S և iPhone 6S Plus
Սկզբնական գինiPhone 7՝
32 ԳԲ — 430 հազ. դրամ
128 ԳԲ — 498 հազ. դրամ
256 ԳԲ — 565 հազ. դրամ
iPhone 7 Plus՝
32 ԳԲ — 513 հազ. դրամ
128 ԳԲ — 580 հազ. դրամ
256 ԳԲ — 649 հազ. դրամ

iPhone 7 և iPhone 7 Plus, Apple կորպորացիայի սմարթֆոններ են, որոնք օգտագործում են Apple A10 պրոցեսոր և iOS օպերացիոն համակարգ, որոնք ներկայացվել են 2016 թվականի սեպտեմբերի 7-ին։ Էկրանի անկյունագիծը և թույլտվությունը մնացել էր նույնը, ինչպես և հին մոդելները՝ iPhone 6S և iPhone 6S Plus։ Հեռախոսների հաստությունը - 7,1-7,3 մմ, չհաշված տեսախցիկի մոդուլը, որը մի քիչ անցնում է սահմանները (iPhone 7 Plus-ի երկու տեսախցիկների)։ Սմարթֆոնները օգտագործում են միայն Lightning պորտ, նրանք չունեն ավանդական 3,5 մմ-անոց minijack-ը ականջակալները միացնելու համար։ Հեռախոսները նաև ստացել են ջրից և փոշուց պաշտպանություն IP67 մակարդակով։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy