Portable Document Format

Դյուրակիր փաստաթղթի ֆորմատ (անգլ.՝ Portable Document Format) (PDF), էլեկտրոնային փաստաթղթերի (ֆայլերի) միջպլատֆորմային ֆորմատ, որը մշակվել է Adobe Systems ընկերության կողմից։ Օգտագործում է PostScript լեզվի բազում հնարավորություններ։ Նախ և առաջ այն նախատեսված է էլեկտրոնային տեսքով տպագրության համար։ Փաստաթղթերը դիտելու համար գոյություն ունեն մի շարք ծրագրեր, ինչպես նաև պաշտոնական Adobe Reader ծրագիրը։ Ժամանակակից պրոֆեսիոնալ տպագրական սարքավորումների զգալի մասը ունի PDF ֆայլեր կարդալու ապարատային աջակցություն, ինչը նշանակում է, որ հնարավոր է առանց որևէ ծրագիր օգտագործելու տպել անհրաժեշտ ֆայլը։

PDF փաստաթուղթ ստեղծելու ավանդական եղանակ է համարվում վիրտուալ տպիչը, այնսինքն նյութը, որը ստեղծվել է Գրաֆիկական խմբագրիչների կամ տեքստային խմբագրիչների և այլ ծրագրերի միջոցով և պատրաստ է տպագրության, արտահանվում է PDF ֆորմատով, ինչը թույլ է տալիս տարածել այն էլեկտրոնային տարբերակով, ուղարկել հրատարակություն և այլն։

2008 թվականի հուլիսի 1-ից PDF-ը համարվում է ISO 32000 Բաց ստանդարտ։[1][2]

PDF ֆորմատը թույլ է տալիս տեքստում զետեղել անհրաժեշտ տառաշարները, վեկտորային գրաֆիկաները, կաղապարներ, մուլտիմեդիային ֆայլեր և այլն։ Ապահովում է RGB, CMYK, Grayscale, Lab, Duotone, Bitmap ստանդարտները, պատկերացանց տվյալների մի քանի տեսակի սեղմում։ Ունի տեխնիկական սեփական ֆորմատները՝ PDF/X-1, PDF/X-3։ Փաստաթղթերի անվտանգության և օրինականության ստուգման համար ներառված է նաև Էլեկտրոնային թվային ստորագրության հնարավորություն։

  1. Формат PDF стал международным стандартом - lenta.ru
  2. ISO Ballot for PDF 1.7 Passed! - blogs.adobe.com Արխիվացված 2017-11-14 Wayback Machine (անգլ.)

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy