The Resistance

The Resistance
Muse խմբի ալբոմ
Թողարկված14 Սեպտեմբեր, 2009
Ձայնագրված2008-2009, Բելլինի, Կոմո լիճ, Իտալիա
ԺանրԱլտերնատիվ ռոք, Սիմֆոնիկ ռոք
Տևողություն54:18
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլMushroom Records, Helium 3
ՊրոդյուսերMuse
Մասնագիտական ակնարկ
-ի ալբոմների ժամանակագրություն
HAARP (2008) The Resistance (2009) The 2nd Law (2012)
Սինգլներ The Resistance  ալբոմից
  1. «Uprising»
    Թողարկվել է՝ 7 Սեպտեմբեր, 2009
  2. «Undisclosed Desires»
    Թողարկվել է՝ 16 Նոյեմբեր, 2009
  3. «Resistance»
    Թողարկվել է՝ 22 Փետրվար, 2010
  4. «Exogenesis: Symphony»
    Թողարկվել է՝ 19 Ապրիլ, 2010 (ԱՄՆ)

The Resistance, բրիտանական Muse խմբի հինգերորդ ալբոմն է, թողարկվել է 2009 թ. սեպտեմբերի 11-ին Իտալիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում, սեպտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայում և սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում և Կանադայում։ Սա առաջին ալբոմն էր, որի պրոդյուսերական ողջ աշխատանքը կատարվել է խմբի կողմից։ Թողարկումից առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ալբոմի 451 հազար օրինակ, ինչը այդ տարի ռեկորդ դարձավ Մեծ Բրիտանիայում։ 19 երկրի հիթ-շքերթներում ալբոմը մեկնարկեց 1-ին հորիզոնականից և զբաղեցրեց 3-րդ տեղը ԱՄՆ-ում։ Ալբոմից թողարկվեց 4 սինգլ՝ «Uprising», «Undisclosed Desires», «Resistance» և «Exogenesis: Symphony», որը թողարկվել է միայն ԱՄՆ-ում։

Այս ալբոմով խումբը վաստակեց բազում մրցանակներ, այդ թվում իրենց առաջին Grammy-ի Լավագույն Ռոք-ալբոմ մրցանակը։ Ալբոմին սատարող խմբի շրջագայությանը սկսվեց 2009 թվականի հոկտեմբերի 22-ին Ֆինլանդիայում։ Բոլոր երգերի հեղինակն է խմբի ղեկավար Մեթյու Բելլամին։ Ընդհանուր տևողությունը՝ 54 րոպե 18 վայրկյան։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy