Python

Python
Изображение логотипа
Տեսակօբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու
Սեմանտիկաօբյեկտային կողմնորոշում
Կատարման ձևինտերպրետացվող, MSIL կոմպիլյացվող, Ջավայի բայթ-կոդ կոմպիլյացվող
Առաջացել էփետրվարի 20, 1991[1]
ՍտեղծողPython Software Foundation և Գվիդո վան Ռոսում[1]
ՆախագծողԳվիդո վան Ռոսում[1]
Ընդլայնումներ.py, .pyw, .pyc, .pyo, .pyd
ՕՀբազմապլատֆորմ[2]
Տիպիզացիախիստ, դինամիկ
Ներշնչվել էԱլգոլ 68[3], ABC[4], Modula-3?[5], C[6], C++[5], Perl, Ջավա, Լիսպ, Haskell[7], APL?, Կլու, Dylan?, Icon? և Standard ML
ԱրտոնագիրPython Software Foundation License[1]
Անվանված էՄոնթի Փայթն[8]
Սխալնելի հայտման էջgithub.com/python/cpython/issues
Կայքpython.org(անգլ.)
 Python (programming language) Վիքիպահեստում

Python (անգլ.՝ python, արտասանվում է որպես [ˈpaɪθ⟨ə⟩n] (փայթըն), սակայն հաճախ օգտագործվում է նաև պիտոն (ռուսերենից եկած) տարբերակը, որը նշանակում է կենդանի)[9], ընդհանուր նշանակության բարձր մակարդակի ծրագրավորման լեզու, որը հիմնականում կենտրոնացած է ծրագիրը արագ մշակելու և կոդի հեշտ ընթերցանությունն ապահովելու վրա։ Python-ի միջուկի շարահյուսությունը շատ պարզ և հեշտ է։ Միևնույն ժամանակ, ստանդարտ գրադարանը ներառում է բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ։

Python-ն աջակցում է ծրագրավորման մի քանի նմուշներ, այդ թվում՝ կառուցվածքային, օբյեկտային կողմնորոշմամբ, ֆունկցիոնալ, իմպերատիվ և ասպեկտային կողմնորոշմամբ։ Հիմնական կառուցվածքային գծերն են՝ դինամիկ տիպավորումը, հիշողության ավտոմատ կառավարումը, լրիվ ինքնադիտողությունը, բացառությունների վերամշակման մեխանիզմը և բարձր մակարդակի տվյալների կառուցվածքը։ Պիտոնում կոդը կազմված է ֆունկցիաներից և դասերից, որոնք կարող են միավորվել մոդուլներում, որոնք էլ, իրենց հերթին, փաթեթներում։

Python-ի հիմնական ինտերպրետատորը CPython-ն է։ Այն աջակցվում է ակտիվ օգտագործվող հարթակների մեծամասնության կողմից[10]։ Այն տարածվում է Python Software Foundation License ազատ արտոնագրով, որն թույլ է տալիս օգտագործել այն ցանկացած ծրագրերում առանց սահմանափակման[11]։ Գոյություն ունեն նաև ինտերպրետատորի տարբերակներ JVM-ի (կոմպիլյացիայի հնարավորությամբ), MSIL-ի (կոմպիլյացիայի հնարավորությամբ), LLVM-ի համար։ PyPy նախագիծն առաջարկում է Պիտոնի համար հենց Պիտոնով գրված ինտերպրետատոր։

Python-ը ակտիվ զարգացող ծրագրավորման լեզու է։ Նոր տարբերակները (լեզվի հատկությունների ավելացմամբ/փոփոխմամբ) թողարկվում են մոտավորապես 2.5 տարին մեկ անգամ։ Այդ և որոշ այլ պատճառներով, Python-ում բացակայում են ANSI, ISO և այլ պաշտոնական ստանդարտներ, որոնց դերը կատարում է CPython-ը։

  1. 1,0 1,1 1,2 1,3 History and License - Python documentation
  2. Download Python
  3. https://impythonist.wordpress.com/2014/02/16/open-heart-with-guido-van-rosuuma-lost-interview-of-python-creator-part2/
  4. Why was Python created in the first place?PSF.
  5. 5,0 5,1 Classes The Python TutorialPSF.
  6. An Introduction to Python for UNIX/C Programmers
  7. Functional Programming HOWTO
  8. Rossum G. v. Foreword for "Programming Python" (1st ed.)Reston: 1996.
  9. Լեզվի ստեղծող Գվիդո վան Ռոսումի խոսքերով, անվանումը եկել է ոչ թե նույնանուն կենդանու կամ պիֆոն գերբնական էակի, այլ «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» հեռուսատշոույից։ Տես՝ http://docs.python.org/faq/general#why-is-it-called-python, սակայն օձի պատկերը արդեն վաղուց դարձել է լեզվի պաշտոնական պատկերանիշի մի մասը։
  10. About Python
  11. History and License - Python documentation

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy